‘Մանուկյանն ու Զուրաբյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պահպանողականների և բարեփոխիչների խմբի ներկայացուցիչներին ‘

852

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել են Եվրախորհրդարանի պահպանողականների և բարեփոխիչների խմբի քաղաքական խորհրդական Վոյցեխ Դանեցկու, նույն խմբի ծրագրերի համակարգող Ռիչարդ Միլսոմի, ինչպես նաև Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ավագ խորհրդական Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: Ինչպես տեղեկացնում է Կոնգրեսի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ասոցացման պայմանագրին և Մաքսային միությանն, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել ՀՀ ներքաղաքական և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև գալիք տարի Եվրոպառլամենտի սպասվող ընտրություններին:

Նախորդ հոդվածը‘Բրահիմի. Ժնև-2-ը կկայանա միմիայն ընդդիմության մասնակցության պարագայում’
Հաջորդ հոդվածը‘Իրանցիները խրախուսում են բարեկամությունն ԱՄՆ-ի հետ’