‘Մանուկյանն ու Կարապետյանը, որպես անհամաձայնության նշան՝ լքել են դահլիճը ‘

2784

Այսօր շարունակվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումները, որին այս անգամ մասնակցել են նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հայ ազգային կոնգրեսից քննարկմանը այսօր ներկա են եղել փոխնախագահ Արամ Մանուկյանն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, Մանուկյանը իր խոսքում անհամաձայնություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների գաղափարին, եւ որպես անհամաձայնության նշան՝ նա եւ Վ. Կարապետյանը լքել են դահլիճը: Իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, ով, սակայն, շարունակել է իր մասնակցությունը քննարկմանը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ նախագահ. Ստատուս քվոն ընդունելի տարբերակ չէ’
Հաջորդ հոդվածը‘Բաշար Ասադը վերընտրվել է Սիրիայի նախագահի պաշտոնում’