‘Մանուկյան. Եթե Տիգրան Սարգսյանը Նաիրիտի տարածքում վարդ ցաներ, այդ գումարը կհաներ (տեսանյութ)’

1312

Այսօր ԱԺ-ում՝ Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր զարմանքը հայտնեց Նաիրիտը 40 մլն դոլար գնահատելու փաստի կապակցությամբ: Հիշեցնենք, որ դեռևս 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսն օտարվել էր Վիրջինիա կղզիների օֆշորային գոտում գրանցված մի ընկերությանը՝ 40 մլն դոլար արժեքով: Ընկերությունը գումար չի ներդրել գնումների իրականացման համար, այլ գործարանը գրավադրել է միջպետական բանկում և ստացել 70 մլն դոլար, որից 39 մլն-ը վճարել է ՀՀ-ին, մեկ միլիոն դոլարը հաշվարկվել է որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ, իսկ մնացած 31 մլն դոլարի տնօրինումը անհայտ է: 
Արամ Մանուկյանը նշեց, որ «եթե Տիգրան Սարգսյանը այս մի տարում Նաիրիտի տարածքում վարդ ցաներ, կամ՝ պոմիդոր ու վարունգ, ապա այդ գումարը կհաներ»:

Նա հիշեցրեց, որ Նաիրիտի 4 լճերը, 3 հիդրոկայանները, թունելները որպես շկաֆ՝ ապրանք վաճառեցին, եւ ամեն անգամ մի նոր այդպիսի գործարքը մյուսին գալիս-ծածկում է: «Ծայրից ծայր օֆշոր է, վարկեր են, խոստումներ են ներդրումների մասին ու արդյունքում՝ ոչինչ»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ Նաիրիտի հարցով կուտակված պարտքերը արդեն 100 տարվա հոդված պիտի դրած լինեին Տիգրան Սարգսյանի եւ Արմեն Մովսիսյանի վրա:

Նա հիշեցրեց, որ 15 տարի այս իշխանությունները Նաիրիտի համար ծրագրեր են իրականացնում, արդյունքում՝ Նաիրիտը ձախողվում է: «40 մլն: Միայն եթե էդ հողատարածքը գնահատես՝ երկու անգամ ավելի կլինի գումարը: Ձեր նախագահի բառերով եմ ասում՝ սղացնում եք Հայաստանի ապրանքը դրսի՞ն, տանք ջրի գնով ուրիշի՞ն: Սա թշնամական վերաբերմունք է մեր ունեցվածքին, էն մարդկանց, ովքեր արտադրել են, աշխատում են: Սա մաս է այն ամբողջական շղթայի, որի մի մասը ես ձեզ ներկայացրի, սա առանձին դետալ չի»,- նշեց Մանուկյանը:

 

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 27-ից 28-ը Երեւանի մի շարք շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկները կոչ են անում մասնակցել Մարտի 1-ի հանրահավաքին ‘