‘«Մանչեսթերի» տապալման դեպքում Մոուրինյոն կլինի գլխավոր մեղավորը’

1375

Պրեմիեր Լիգայի մեկնարկին մնացել է մոտ երկու շաբաթ: Առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղով: Այդ խաղում ֆավորիտը «Յունայթեդն» է, բայց շատ քիչ պատճառներ մտածելու, որ մրցաշրջանը հաջող է լինելու Ժոզե Մոուրինյոյի համար:

Ժոզե Մոուրինյոն հնաոճ է

Մոուրինյոյի մեթոդները հնացել են: Իր պատկերացմամբ արտագնա խաղում համառ պայքարում 0:0 հաշիվը շատ լավն է և պետք է գոհ լինել, եթե այդպիսի արդյունքի հասնում եք: Ցանկացած թիմի հետ սեփական հարկի տակ խաղում 1:0 հաշվով հաղթանակը լավ արդյունք է: Եթե Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում տանը խաղում եք «Սևիլիայի» հետ, իսկ առաջին խաղում եղել է 0:0, ապա պետք խաղաք նույն 0:0-ն և սպասեք թե ինչ կլինի:

Ժամանակները փոխվել են, ֆուտբոլը փոխվել է: «Մանչեսթեր Սիթին» դարձավ չեմպիոն՝ խփելով 106 գոլ, «Յունայթեդը» խփել է 68: Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակչի ճանապարհին «Լիվերպուլը» վեց խաղում խփել է 17 գոլ: Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի չորս խաղում Ֆրանսիայի հավաքականը դարձել է 11 գոլի հեղինակ:

Եթե Մոուրինյոն կարծում է, որ իր խաղաոճը կարող է օգնել իրեն գալիք մրցաշրջանում, ապա ակնկալիքները կարող են չարդարանալ:

Տրանսֆերային պատուհանի փակման ժամանակը մոտենում է

«Յունայթեդը» դեռ կարող է խոշոր ձեռքբերում անել մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:

Դիոգո Դալոտը շատ էր հարկավոր: Ոչ այն պատճառով, որ Անտոնիո Վալենսիան և Տիմոտի Ֆոսու-Մենսան չեն կարող լավ խաղ ցույց տալ, այլ այն պատճառով որ մրցաշրջանը երկար է և «թարմ արյուն» միշտ հարկավոր է: Ֆրեդը նույնպես օգտակար ձեռքբերում է: Բրազիլացի կիսապաշտպանները վաղուց են «գրանցվել» Պրեմիեր Լիգայում:

Եթե Մոուրինյոն ունենար երիտասարդ տաղանդների աճեցնելու փորձ, ինչպես Արսեն Վենգերը կամ Պեպ Գվարդոիլան, ապա ամեն ինչ նորմալ կլիներ: Գալիք մրցաշրջանը կարող է լինել Մարկուս Ռեշֆորդի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարսյալի համար որոշիչ, և իրենք կարող են դառնալ թիմի առաջատարները: Բայց, իմանալով Մոուրինյոյին, պետք է ասել, որ դժվար թե այդպես լինի:

Այս պահին «Յունայթեդն» անորոշ վիճակում է: Մոուրինյոն չի վստահում երիտասարդներին, գերադասում է աստղերին, իսկ աստղերը թիմում քիչ են:

Պոգբայի հարցը չի լուծվելու

Ո՞ր պահին պարզ դարձավ, որ Պոլ Պոգբայի վերադարձը «Օլդ Թրաֆորդ» հեքիաթի փոխարեն դառնալու է մղձավանջ: Պոգբան շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որ կորի «Յունայթեդի» կիսապաշտպանությունում և նա կարող է որոշել, թե ինչպես է իրեն հարմար խաղալ:

Եթե երկու տարի էլ Պոգբայից օգուտ չլինի, ապա ակումբն իսկապես ոչինչ չի ստանա ֆրանսիացուց, քանի որ ստիպված կլինի բաց թողնել կամ նվազագույն գնով վաճառել նրանց: Դա նշանակում է, որ գալիք մրցաշրջանն իր համար որոշիչ է լինելու: Բայց այդպիսին էր նաև նախորդ մրցաշրջանը: Պետք է հաշվի առնել այն, որ Պոգբան այն ֆուտբոլիստներից է, որոնց շուրջ կառուցում են թիմը և վերջինիս անհաջող խաղը կարող է աղետ լինել «Յունայթեդի» համար:

Boxing Day-ը տոնական չի լինելու

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք «Boxing day»-ի ժամանակ «Յունայթեդը» միշտ վաստակում էր բոլորից շատ միավոր: Այդ պատճառով նթիմի վստահությունը մեծ էր և հաղթելու սովորությունը մտել էր նրանց ԴՆԹ-ի մեջ:

Բայց, անցած տարվա դեկտեմբերին թիմը դուրս մնաց Լիգայի Գավաթի խաղարկությունից և երեք խաղում անընդմեջ խաղաց ոչ-ոքի, ընդ որում երկու անգամ սեփական հարկի տակ:

Այս անգամ կարող է այլ կերպ լինել, բայց կարող է և ոչ:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանն ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Իրականության զգացումը մի կորցրու, պարոն Արցախի հերոս’