‘
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպմանը համար Մադրիդի «Ռեալը» ժամանեց Մանչեսթեր: Օդանավակայանում հատկապես բուռն ընդունելության են արժանացել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ իհարկե՝ «Յունայթեդի» նախկին հարձակվող եւ սիրելի Կրիշտիանու Ռոնալդուն, որը առաջին անգամ է հանդես գալու «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում՝ այնտեղից «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխվելուց հետ, հաղորդում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Մադրիդում այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
‘