‘Մանչեսթերում բացվեց Ալեքս Ֆերգյուսոնի արձանը’

580

Այսօր տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի արձանի բացման արարողությունը:

Արձանը տեղադրված է «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի մոտ: Հանդիսավոր արարողությանը հրավիրել էին թիմի նախկին ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Էրիկ Կանտոնային եւ Ռուդ վան Նիստելռոյին:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» ղեկավարում է արդեն 26 տարի: Այդ ընթացքում թիմը 12 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել Անգլիայի գավաթը եւ 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին ‘
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմն ընտանիքով հեռացել է ԱՄՆ-ից ‘