‘«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու դեպքում, Զիդանն առաջինը ձեռք կբերի Գրիզմանին’

3217

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է նշանակվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին:

Le 10Sport-ի տվյալներով, 46-ամյա ֆրանսիացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը ներկայացրել է իր պատկերացրած տրանսֆերային քաղաքականությունը՝ առաջինը նշելով Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում տրանսֆերային գինը սահմանված է 200 միլիոն եվրո: Գրիզմանը «Աթլետիկոյում» է 2014 թվականից եւ անցած մրցաշրջանից հետո հրաժարվեց տեղափոխվել «Բարսելոնա»:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘El Mundo Deportivo. Գվարդիոլան մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»’