‘
«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է Պոլ Պոգբայի հետ նոր պայմանագրի բանակցությունները:
Ակումբի ղեկավարությանը դուր չի եկել ֆուտբոլիստի արած հայտարարությունը: Ֆրանսիացին նշել էր, որ այս մրցաշրջանն իր համար հնարավոր է լինի վերջինը «կարմիր սատանաների» կազմում:
Այս ամառ Պոգբան ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչ 2021 թվականը:
‘