‘
«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի առաջնության 10-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին», շարունակեց «չոր» խաղերի շարքը տնային հանդիպումներում:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ ներկայացուցիչն է, որն այս մրցաշրջանում գոլ բաց չի թողել տնային խաղերում:
Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի 5 տնային խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է 5 հաղթանակ եւ խփել 15 անպատասխան գոլ:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին:
‘