Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խզեց պայմանագիրը Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը հասել են փոխադարձ համաձայնության։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին թիմի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 346 խաղում խփել է 145 գոլ։
Ռոնալդուի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ռոնալդուն սկանդալային հարցազրույցում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։