Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալեց «Աստոն Վիլային» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
Առաջին խաղակեսում «Աստոն Վիլան» հաղթեց 2:0 հաշվով շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինի (տեսանյութ) եւ բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնքերի (տեսանյութ) գոլերի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում գոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, որն առաջին գոլը խփեց Պրեմիեր լիգայում (տեսանյութ)։
«Աստոն Վիլան» 39 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 31 միավոր։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Աստոն Վիլա»՝ 3:2
Ալեխանդրո Գարնաչո, 59, 71, Ռասմուս Հոյլունդ, 82 — Ջոն Մաքգին, 21, Լեանդեր Դենդոնքեր, 26