‘«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տարեկան 500 մլն ֆունտից ավելի վաստակել’

861

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է այս ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակի տպավորիչ արդյունքները, եւ մոտենում է նրան, որպեսզի դառնա առաջին անգլիական ակումբը, որը կարողացել է 12 ամսվա ընթացքում վաստակել ավելի քան 500 մլն ֆունտ:

Հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Կարմիր սատանաները վաստակել են 133,8 մլն ֆունտ՝ 26,6 տոկոսով ավելի, քան անցած ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում: Դրա հետ միասին այս 3 ամսվա ընթացքում զուտ շահույթը կազմել է 18,6 մլն ֆունտ:

Չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, այսպիսի տպավորիչ թվերի «Յունայթեդը» կարողացել է հասնել առեւտրային գործունեության, հեռուստատեսային հեռարձակումների եւ հովանավորների շնորհիվ:

«Դաշտից դուրս մեր հզոր արդյունքները կօգնեն մեզ հասնել մեր առաջնահերթ նպատակին՝ ֆուտբոլային դաշտում հաջողությունների»,- ասել է «Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի օրոք սահմանած ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերի» խաղացողները հավելավճար չեն ստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում’