«Մանչեսթեր Յունայթեդը» կտուգանի Ռոնալդուին 720 հազար ֆունտ ստերլինգով

696

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կտուգանի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 720 հազար ֆունտ ստերլինգով (2 շաբաթվա աշխատավարձն է), հաղորդում է TalkSport-ը։

Պատճառը նրա սկանդալային վարքն է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի հանդիպման վերջնամասում։ Պահեստայինների կազմում մնացած Ռոնալդուն հեռացել էր հանդիպման ավարտից շուտ՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, երբ դեռ 2 փոփոխության հնարավորություն ուներ հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 2:0 հաշվով։

Ռոնալդուն դուրս է մնացել հայտացուցակից Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։

Նախորդ հոդվածըՖրանկ Ռիբերին ավարտեց կարիերան
Հաջորդ հոդվածըՍուրեն Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն