«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

339

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյդոն Սանչոն։ 53-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 81-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 14-րդն է։ «Լիվերպուլն» ունի 2 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»՝ 2:1 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 16, Մարկուս Ռեշֆորդ, 53  —  Մոհամեդ Սալահ, 81

Նախորդ հոդվածըԱնհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է
Հաջորդ հոդվածըԿազեմիրոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ