‘
«Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային համաձայնության է եկել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։
Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը հայտնում է, որ 23-ամյա ֆրանսիացին ընդունել է անգլիական ակումբի՝ տարեկան 13 միլիոն աշխատավարձ ստանալու առաջարկը։ Եվրոպայի առաջնության ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար «Յուվենտուսին» կառաջարկի ֆուտբոլային աշխարհում ռեկորդային գումար՝ 120 մլն եվրո։
Մինչ այս պահը ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողը Գարեթ Բեյլն է, որի համար 2013-ին Մադրիդի «Ռեալը» «Տոտենհեմին» 100 միլիոն է վճարել։
Չորս տարի առաջ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» «Յուվենտուս» է տեղափոխվել որպես ազատ գործակալ։
‘