‘«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել Արաս Օզբիլիսի ծառայություններով’

1171

Հոլանդական «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է, որ Մոսկվայի «Սպարտակում» հանդես գալու տարիներին իր ծառայություններով հետաքրքրված է եղել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Երբ ես հաջող ելույթներ էի ունենում «Սպարտակում», Ռուսաստանում իմ խաղին հետեւում էին «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները։ Ցավոք, ինձ խանգարեց հերթական վնասվածքը։ Ես ստիպված էի վերականգնվել երկար ժամանակ, իսկ հետո հեռանալ ակումբից»,- 28-ամյա Օզբիլիսի խոսքը մեջբերում է Tribal Football-ը։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2015-ը։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Կրասնոդարի «Կուբանում», իսպանական «Ռայո Վալյեկանոյում», մոլդովական «Շերիֆում» ու թուրքական «Բեշիկթաշում»։ Կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բեշիկթաշին»։

Նախորդ հոդվածը‘Կատովիցեն՝ 2023թ. անցկացվելիք եվրոպական 3-րդ մարզական խաղերի մայրաքաղաք’
Հաջորդ հոդվածը‘Մարչելո Լիպին հեռացավ Չինաստանի հավաքականից’