‘«Մանչեսթեր Յունայթեդը» հերքել է Գվարդիոլայի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը’

947

«Կարմիր Սատանաների» շտաբում ոչինչ չգիտեն հանդիպման մասին, որը, իբր, կայացել է նախորդ շաբաթ` իրենց ակումբի ներկայացուցչի և «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի միջև:

«Մանչեսթեր Յունայթեդը» հերքում է ավելի վաղ տարածված լուրերը Պեպի հետ հանդիպելու և բանակցությունների մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ L’Equipe-ը տեղեկություն էր տարածել այն  մասին, թե նախորդ շաբաթ Փարիզի հյուրանոցներից մեկու «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը հանդիպել է Խոսեպ Գվարդիոլային ու խոսել «ՄՅՈՒ» հավանական տեղափոխության մասին: 

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Դեռ վաղ է գնահատել Կլոպի աշխատանքը»’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ին Կոնգրեսը և ՀԺԿ–ն հանրահավաք կանցկացնեն’