‘«Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է ձեռք բերի Բեյլին և Հումելսին 145 միլիոն եվրոյով’

676

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը եւ «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հնարավոր է կարիերան շարունակեն «Մանչեսթեր Յունայթեդում»: 26-ամյա Հումելսի համար «կարմիր սատանաները» հնարավոր է վճարեն 45 միլիոն եվրո, իսկ 25-ամյա Բեյլի համար՝ 100 միլիոն եվրո, տեղեկացնում է Bild-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլն Իսպանիայի առաջնությունում 20 հանդիպում է անցկացրել, 10 գոլի հեղինակ է դարձել եւ 5 արդյունավետ փոխանցում է կատարել: Իսկ Հումելսը Բունդեսլիգայում 13 հանդիպում է անցկացրել՝ խփելով 1 գնդակ:

Նշենք, որ Անգլիայի առաջնության 26 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Նախորդ հոդվածը‘ Գվարդիոլա. «Վստահ եմ՝ «Պադերբորնը» կմնա Բունդեսլիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն կրկին դժգոհ է մրցավարությունից(տեսանյութ)’