‘
«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը պատրաստվում է մեգատրասնֆեր իրականացնել: «Կարմիր սատանաները» փորձելու են ակումբ վերադարձնել «Ռեալի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Don Balon»-ը հայտնում է, որ 33-ամյա խաղացողը մտադիր է լքել Մադրիդը: Խաղացողին արդեն հայտնել են ՄՅՈւ-ի կողմից հետաքրքրվածության մասին:
Իրենց հերթին, «սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել Նեյմարի և Էդեն Ազարի տրանսֆերները: Այս տեղափոխությունները կստիպեն Ֆլորենտինո Պերեսին մտածել Ռոնալդուից հրաժարվելու մասին:
Ըստ լրատվամիջոցի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բարձրացնել պորտուգալացու աշխատավարձն այնքան, որքան նա է ցանկանում:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը դժգոհ է իր աշխատավարձի չափից և ցանկանում է վաստակել այնքան, որքան Լիոնել Մեսսին «Բարսելոնայում»:
‘