‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը 6 ֆուտբոլիստների հետ:
Ինչպես տեղեկացնում է «MEN»-ը, խոսքը Էշլի Յանգի, Անդեր Էրերայի, Խուան Մատայի, Սեմ Ջոնսթոնի, Դեյլի Բլինդի և Լյուկ Շոուի մասին է: Նրանց մոտ պայմանագրերն ավարտվում են 2019 թվականին, սակայն ակումբը չի ցանկանում այդ հարցը թողնել վերջին պահին և մտադիր է վերահսկել իրավիճակը:
Այս պահին միայն Մարուան Ֆելաինիի, Մայքլ Կերիկի և Զլատան Իբրահիմովիչի պայմանագրերն են ավարտվում ամռանը:
‘