‘«Մանչեսթեր Յունայթեդը» նոր, խոշոր տրանսֆեր է համաձայնեցրել’

977

 Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը՝ հաղորդում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիներն արդեն համաձայնության են եկել պորտուգալական ակումբի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: 24-ամյա կիսապաշտպանը պատրաստ է մեկնել Անգլիա՝ «կարմիր սատանաների» համար բուժզննում անցնելու:

Տրանսֆերային արժեքը գնահատվում է 63 միլիոն ֆունտ:

Վերջին օրերին անգլիական «Լիվերպուլն» ընկերական հանդիպում է անցկացրել «Սպորտինգի» հետ: 2-2 ավարտված խաղից հետո մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է գոլի հեղինակ դարձած Ֆերնանդեսի մասին. «Նա իսկապես հիանալի ֆուտբոլիստ է: Եթե տեղափոխվի «Յունայթեդ», ուրեմն՝ մենք կհանդիպենք: Նրանք արդեն լավ տրանսֆերներ են արել, և Բրունո Ֆերնանդեսը ևս կուժեղացնի նրանց կազմը, եթե տեղափոխությունը կայանա: Այո՛, լավ է, սակայն անկեղծ ասած՝ «Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը մեր բաժին թեյը չէ»:

Ավելացնենք, որ Պորտուգալիայի առաջնության 2018-19 մրցաշրջանում Ֆերնանդեսը 33 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» կիսապաշտպանը տեղափոխվում է Գերմանիա’
Հաջորդ հոդվածը‘Խաչանովը 2018-ին բոլորից շատ է դոպինգ-թեստ հանձնել’