‘«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Սուպերգավաթը (տեսանյութ)’

1926

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի՝ «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։

Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին, երբ հիանալի անցումից հետո աչքի ընկավ Ջեսսի Լինգարդը։ 

«Կարմիր սատանաների» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 52-րդ րոպեն․ «Լեսթերի» պատասխան գոլը խփեց Ջեյմի Վարդին։ 

83-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ իր թիմի համար ապահովելով 2016-17թթ․ մրցաշրջանի առաջին տիտղոսը։ 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և խաղադաշտ դուրս եկավ միայն 93-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային։

 

Անգլիայի Սուպերգավաթ

«Լեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Ջեյմի Վարդի, 52 — Ջեսի Լինգարդ, 32, Զլատան Իբրահիմովիչ, 83

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու (Ռոխո, 69), Ֆելաինի, Քարիկ (Էրերա, 61),  Լինգարդ (Մատա, 63 (Մխիթարյան, 90+3)), Մարտիալ(Ռեշֆորդ, 70), Իբրահիմովիչ, Ռունի (Շնեյդերլեն, 88):

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն կրկին խոսել է ՄՅՈւ-ի նորեկների մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-2016․ Հուռի Գեբեշյանի պատմական մեկնարկը’