Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել իսպանական «Վիլյառեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսին, հաղորդում է ESPN-ը։
25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 60 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Պաու Տորեսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։
Ընթացիկ մրցաշրջանում Պաու Տորեսը «Վիլյառեալի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ։