‘«Մանչեսթեր Յունայթեդը» 75 միլիոն եվրո կառաջարկի Խամես Ռոդրիգեսի համար’

826

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Անգլիական ակումբը բանակցում է 24-ամյա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որը լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Goal.com -ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 75 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Ռոդրիգեսը գոհ չէ «Ռեալում» իր դրությունից եւ պատրաստ է քննարկել տեղափոխության տարբերակներ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» նախագահը ցանկանում է վաճառել Ռոնալդուին’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Ֆուտբոլիստներին պետք է ձեռք բերել խելամիտ գներով»’