‘«Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունը՝ թվերի լեզվով’

1354

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով զիջեց «Սթոք Սիթիին» և ավելի տխուր իրավիճակում հայտնվեց: Անկումային շրջան ապրող «կարմիր սատանաների» գլխավոր խնդիրները ներկայացնում ենք թվերով:

0 — «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ ամեն ինչ այնքան լուրջ է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ թիմը չկարողացավ գոլ խփել «Սթոքին»:

1.3 — Վերջին 25 տարվա ընթացքում թիմի արդյունավետության վատագույն ցուցանիշը:

Վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Boxing Day»-ի ժամանակ: 2002 թվականին «կարմիր սատանաները» 1:3 հաշվով պարտվել էին «Միդլսբրոյին»:

Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդը» վիճակագրությամբ ավելի վատն է, քան Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը. դեկտեմբերի 26-ի դրությամբ հոլանդացու թիմն ունի 29 միավոր, իսկ Մոյեսի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» այս շրջանում 31 միավորուներ:

Բացի այդ, 18 տուրի արդյունքում 29 միավորն Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն ցուցանիշն է:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությանը շտապ պետք է ուշքի բերել. Անգլիայի Պրեմիեր լիգայի արդեն երրորդ խաղում թիմը 2 կամ ավելի գոլ է բաց թողնում: Նման բան տեղի չէր ունեցել 2010 թվականի սեպտեմբերից:

«Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց(Չեմպիոնների լիգայում՝ «Վոլֆսբուրգ», Պրեմիեր լիգայում՝ «Բորնմուտ», «Նորվիչ», «Սթոք Սիթի»): Նման բան տեղի չէր ունեցել 1961 թվականի աշնանից: Այդ ժամանակ սըր Ալեքս Ֆերգյուսոնը դեռ «Սենտ Ջոնսթոնի» ֆուտբոլիստ էր:

7 խաղ անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում հաղթել. 1990 թվականից հետո վատագույն ցուցանիշը: Այսինքն՝ երբ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդն» այսքան վատ էր խաղում, դարպասապահ Դավիդ դե Խեան նորածին էր:

Նախորդ հոդվածը‘«Սաութհեմփթոն» – «Արսենալ»` 4:0․ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Դուք՝ լրագրողներդ, կարող եք ասել, որ ես ձախողել եմ, բայց ինքս այդպես չեմ կարծում»’