‘«Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքը վատագույնն է 1986 թվականից ի վեր’

875

Թեև ճանաչված մարզիչ Լուի վան Գալի տված բազմաթիվ խոստումների և նրա հետ կապած մեծ հույսերի, այնուհանդերձ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկը ընթացիկ առաջնությունում շատ անհաջող է: 7 պարտությունը հենց ասվածի վառ ապացույցն է:

Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Յունայթեդը» 0։1 հաշվով զիջել է «Մանչեսթեր Սիթի»-ին սկզբունքային մրցավեճում։ Այժմ վան Գալի թիմը 10 խաղից հետո վաստակել է 13 միավոր (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն)։

1986թ. սկսած սա մանչեսթերյան ակումբի վատագույն մեկնարկն է Անգլիայի  առաջնությունում: Այն հեռավոր տարիներին Ռոն Ատկինսոնի թիմը 10 խաղից վաստակել էր 8 միավոր։ Հենց այդ մրցաշրջանի ընթացքում թիմը գլխավորեց լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնը։

Նշենք, որ նախորդ առաջնությանում վատ արդյունքի համար անչափ շատ քննադատված մարզիչը՝ Դևիդ Մոյեսի թիմն այս նույն ժամանակահատվածում վաստկել էր 17 միավոր։

Հավելենք, որ «Մանչեսթր Սիթիի» հետ խաղում «Յունայթեդի» հիմնական կազմի գումարային տրանսֆերային արժեքը կազմել է 240 միլիոն ֆունտ, որը բացարձակ ռեկորդ է Անգլիայի պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Անլիայի պատմության ամենաթանկ թիմը շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին:

Նախորդ հոդվածը‘Առողջապահությանը հատկացվելիք գումարը կավելանա 3,3%-ով. Ոլորտի զարգացումը հետաձգվում է’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից’