«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն․ 1 միլիարդ ֆունտ ստերլինգ ենք ծախսել անիմաստ

51

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչար Առնոլդը խոստովանել է, որ նախորդ տարիներին ակումբի տրանսֆերային քաղաքականությոնը եղել է անարդյունավետ։

«Ահռելի գումար ենք ծախսել անիմաստ։ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերներին տրամադրել է 1 միլիարդ ֆունտ ստերլինգ՝ Եվրոպայում բոլորից շատ։ Բայց ես հիացած չեմ մեր մարզական արդյունքներից։

Բարդ է, բայց պետք է վերլուծել այս իրավիճակը եւ լուծումներ գտնել։ Չեմ կարծում, որ մենք ճիշտ ենք տնօրինել ֆինանսական միջոցները»,- Ռիչարդ Առնոլդի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում գրավել է 6-րդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։ Գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանացի Ռալֆ Ռանգնիկին փոխարինել է Ամստերդամի «Այաքսից» հեռացած հոլանդացի Էրիկ տեն Հագը։

Նախորդ հոդվածըՖաբրեգասը հեռացավ «Մոնակոյից»
Հաջորդ հոդվածըՈւկրաինան կարող է ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ