‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարեցնում Դորտմունդի «Բորուսսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեկ տարուց կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։
«Daily Mail» պարբերականը տեղեկություններ ունի, որ անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է վճարելու 34 միլիոն եվրո։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» 25 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն «Բորուսսիան» հրաժարվել էր վաճառել Մխիթարյանին։ Նշվում է, որ գերմանացիները ֆուտբոլիստին կարող են բաց թողնել առնվազն 40 մլն եվրո ստանալու դեպքում։
‘