Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» հետաքրքրված են իտալական «Ռոմայի» 24-ամյա անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։
Անցած ամռանը հռոմեական ակումբը Թեմի Աբրահամի համար «Չելսիին» վճարել է 40 միլիոն եվրո։ Իտալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ Աբրահամը մասնակցել է 52 հանդիպման, խփել 26 գոլ։
Հաջորդ ամռանը «Չելսին» իրավունք կունենա 80 միլիոն եվրոյով վերադարձնել Թեմի Աբրահամին։
Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 50 միլիոն եվրո։