‘«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» կհանդիպեն Անգլիայի Պրեմիեր-Լիգայի արդեն 2-րդ տուրում’

654

Այսօր Անգլիայի Պրեմիեր-լիգան հրապարակել է 2013/14 մրցաշրջանի նախնական խաղացանկը: Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»՝ նորանշանակ մարզիչ Դեւիդ Մոյեսի գլխավորությամբ, իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Ուելսում, որտեղ կխաղա «Սուոնսիի» հետ:

«Մանչեսթեր Սիթիին» Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի տանը՝ «Նյուքասլի դեմ»: Իսկ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց հետո Ժոզե Մոուրինյոն եւ իր «Չելսին» կխաղան «Հալ Սիթիի » հետ: 1-ին տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 17-19-ին:

Իսկ արդեն 2-րդ տուրում «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» մրցավեճը: 5-րդ տուրում տեղի կունենա մանչեսթերյան դերբին (սեպտեմբերի 21-ին): Իսկ 10-րդ տուրում տեղի կունենա անգլիական Պրեմիեր-Լիգայի պատմության մեջ առաջին ուելսյան դերբին՝ առաջնության նորեկ «Կարդիֆը» ընդդեմ «Սուոնսիի»:

Անգլիայի Պրեմիեր-լիգայի նոր մրցաշրջանի ամբողջ խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Սարյանի տուն-թանգարանում հրդեհի հետևանքով մարդկային և նյութական վնասներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային առաջնորդներն ու աստղերը շնորհավորել են Իսրայելի նախագահին’