«Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված են Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հաղորդում է Sky-ը։
Տրանսֆերի գումարը կարող է կազմել 100 միլիոն ֆունտ ստերլինգ։ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա 2013 թվականից է հանդես գալիս «Տոտենհեմում»։
Transfermarkt-ը Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնն իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։