Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է Daily Express-ը։
30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Աթլետիկո», որտեղից 2019-ին տեղափոխվել էր կատալոնական ակումբ։ «Բարսելոնայի» ղեկավարությունը դեմ է մադրիդյան թիմի տարբերակին, որպեսզի չուժեղացնի անմիջական մրցակցին։
Անցած մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։