‘«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» 4-0. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’

2348

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լիվերպուլի «Էվերթոնին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով:

Հաշիվն արդեն չորրորդ րոպեին բացեց էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան, որն օգտվեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի փոխանցումից:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի երկրորդ գոլը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո 84-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին 88-րդ րոպեին փոխարինեց Անտոնի Մարտիալը: Վերջին րոպեին աչքի ընկավ նաեւ Լուկակուն: Իսկ ավելացված երկրորդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Մարտիալը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» (16:2), խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ (16:2) եւս թիմերը հավասար են:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԷՎԵՐԹՈՆ

4-0 (1-0)

MC

1-0՝ Անտոնիո Վալենսիա 4՛, 2-0՝ Հենրիխ Մխիթարյան 83՛, 3-0՝ Ռոմելու Լուկակու 89՛, 4-0՝ Անտոնի Մարսյալ 90՛ (11մ)

 

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 3.Էրիկ Բայի, 4.Ֆիլ Ջոնս, 8.Խուան Մատա (21.Անդեր Էռերա, 77), 18.Էշլի Յանգ, 22.Հենրիխ Մխիթարյան (11.Անտոնի Մարսյալ, 88), 25.Անտոնիո Վալենսիա, 27.Մարուան Ֆելայնի, 31.Նեմանյա Մատիչ, 9.Ռոմելու Լուկակու, 19.Մարկուս Ռաշֆորդ (14.Ջեսի Լինգարդ, 61)

ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 3.Լեյթոն Բեյնս, 4.Մայքլ Քին, 5.Էշլի Ուիլյամս, 6.Ֆիլ Յագիլկա, 15.Կուկո Մարտինա, 2.Մորգան Շներդերլեն, 17.Իդրիսա Գեյե (29.Calvert-Lewin, 76), 18.Գիլֆի Սիգուրտսոն, 26.Թոմ Դեվիս (9.Սանդրո Ռամիրես, 66), 10.Ուեյն Ռունի (11.Կեվին Միրալաս, 82)

Զգուշացում՝ Էրիկ Բայի 82՛ (Մ), Էշլի Ուիլյամս 64՛ (Է) ; Մրցավար՝

 

50

ԳՆԴԱԿԻ %

50

16 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (3)

15

ՏՈՒԳԱՆՔ

14

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Տավուշում ի նշան բողոքի փակել են միջպետական ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»՝ 1:3. «արքայական» ակումբի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)’