‘
«Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց «Յուվենթուս»-ին և դարձավ մրցաշարի հաղթող: Այդպիսով, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպմանը Եվրոպա լիգայի գավաթը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կխաղա Մադրիդի «Ռեալ»-ը:
Այդ առթիվ անգլիական ակումբն իր թվիթերյան էջում հետևյալ ուղերձն է կատարել «Ռեալ»-ին. «Կհանդիպենք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղին»:
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպլյեում:
‘