‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գալիք մրցաշրջանից առաջ կբարձրացնի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու պայմանագրում կա մի կետ, որի համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ը պետք է ամեն տարի 500 հազար ֆունտ ստերլինգով բարձրացնեն ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը:
Հարկ է նշել, որ 24-ամյա կիսապաշտպանը շաբաթական վաստակում է 165 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
Ավարտված մրցաշրջանում Պոգբան անգլիական գրանդի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
‘