‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Սամպդորիա»-ին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’

2335

‘

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է պատրաստվել գալիք մրցաշրջանին: Մանկունիանցիներն ընկերական հանդիպման շրջանակներում մրցեցին իտալական «Սամպդորիա»-ի հետ: 

«Կարմիր սատանաների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բացեց խաղի հաշիվը և փոխարինվեց ընդմիջումից հետո: 

62-րդ րոպեին իտալական ակումբը կարողացավ խփել պատասխան գոլը, բայց վերջնամասում մանչեսթերցիներին հաջողվեց հաղթանակ կորզել: 81-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:

Լոնդոնի «Չելսիից» տեղափոխած սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը եւս մասնակցեց առաջին խաղակեսին՝ նորամուտը նշելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ընկերական խաղն էր Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի դիմակայությունից առաջ: Այդ խաղը կկայանա օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սամպդորիա»՝ 2:1

Գոլերը՝ Մխիթարյան (9), Մատա (81) — Պրաետ (63)

‘

Նախորդ հոդվածը‘Մահացել է «Աքիլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը – Aysor.am’
Հաջորդ հոդվածը‘«Աուդիի գավաթ». «Ատլետիկո»-ն ուժեղ գտնվեց «Լիվերպուլ»-ից ու դարձավ մրցաշարի հաղթող (տեսանյութ)’