‘
«Բենֆիկա»-ի 16-ամյա հարձակվող Ումարո Էմբալոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Abola-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի սկաուտները ներկա են գտնվել պորտուգալական ակումբի վերջին մի քանի խաղերին հատուկ երիտասարդ ֆուտբոլիստին հետևելու համար:
Հաղորդվում է, որ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են ևս երկու գրանդ ակումբներ, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում Ումարոն 18 հանդիպում է անցկացրել և դարձել է 15 գոլի հեղինակ:
‘