‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թեև իր ընկերական կարևորագույն հանդիպումներից առաջինում պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսիա»-ից, այնուամենայնիվ հանդիպումը բավական հաջող դասավորվեց Հենրիխ Մխիթարյանի համար: Հայ ֆուտբոլիստը 2-րդ կեսի 56-րդ րոպեին հիանալի դիրքում հայտնվեց և կարող էր գրավել դարպասը, սակայն Վայդeնֆելերը որսաց կլորը: Հայ ֆուտբոլիստը շարունակեց գրոհել և 59-րդ րոպեին հասավ իր նպատակին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհավորել է հայ ֆուտբոլիստին գոլի հեղինակ դառնալու կապակցությամբ և հույս հայտնել, որ Մխիթարյանի առաջին գնդակն իր նախկին թիմի դարպասն առաջինը կլինի այն շատ գոլերից, որ դեռ պետք է հեղինակի հայ ֆուտբոլիստը:
‘