‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է թիմի 4 ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում «կարմիր սատանաներ»-ը նոր պայմանագիր կկնքեն կիսապաշտպաններ Մարուան Ֆելաինիի, Խուան Մատայի, Անդեր Էրերայի և պաշտպան Ֆիլ Ջոնսի հետ:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ հույսեր է կապում այս 4 խաղացողների հետ և ցանկանում է նրանց թիմում պահել:
Ավելի վաղ, հաղորդել էինք, որ պորտուգալացի մասնագետը նույնպես պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը:
‘