‘
ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է getfootballnewsfrance-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանչեսթերյան ակումբը արդեն պայմանագիր է առաջարկել 30-ամյա խաղացողին, ավելի բարձր աշխատավարձով, քան նա ստանում Փարիզում: Հարկ է նշել, որ ֆրանսիացին ՊՍԺ-ում ամսեկան ստանում է 700 հազար եվրո աշխատավարձ:
Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Յուվենթուս»-ը:
Ավարտված մրցաշրջանում Բլեզ Մատյուիդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:
‘