‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ’

1174

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է երկարաձգել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: 

Շվեդ ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել և 9 ամսով դուրս մնացել շարքից, սակայն նրա արագ վերականգնումը տպավորել է մանկունիանցիներին: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ Իբրահիմովիչը ևս դեմ չէ մնալ անգլիական ակումբում: 

Մեկ տարի առաջ 35-ամյա հարձակվողը «1+1» ձևաչափով պայմանագիր էր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ: 

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է ԱՊԼ-ի 28 հանդիպման և դարձել 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպինների ՊՆ-ն տեղեկացրել է չեչեն իսլամիստների ոչնչացնելու մասին’