‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է Բեյլի տրանսֆերի շուրջ բանակցությունները’

1620

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է տրանսֆերային բանակցությունները Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Ըստ տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը պատարաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Ինքը՝ Բեյլը, խաղընկերներին հայտնել է, որ «արքայական» ակումբը կլքի միայն այն դեպքում, եթե տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մադրիդի «Ռեալ»-ը չի պատրաստվում հեշտությամբ ազատվել ուելսցու ծառայություններից: «Սերուցքայիններ»-ը Բեյլի տրանսֆերային արժեքը գնահատում են 100 մլն եվրո: Պարբերականները նշում են, որ տրանսֆերի մի մասը կարող է կազմել Դավիդ դե Խեան, որին շատ է ցանկանում Իսպանիայի մայրաքաղաքում տեսնել «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Նախորդ հոդվածը‘Վենգերը ցանկանում է «Արսենալ»-ում տեսնել Մահրեզին’
Հաջորդ հոդվածը‘Գիգզ. Գրիզմանը դեռ հնարավորություն ունի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու’