‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները մտադիր են բողոքի ակցիա իրականացնել’

1173

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները մտադիր են Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-ի դեմ կայանալիք հանդիպման ժամանակ բողոքի ակցիա իրականացնել:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, երկրպագուները մեծ պաստառ են պատրաստել, որը պետք է կախվի ուղղաթիռից: Պաստառի միջոցով «կարմիր սատանաներ»-ի երկրպագուները կպահանջեն ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի հրաժարականը:

Եվս մեկ պաստառ «նվիրված» կլինի ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքին:

Նշենք, որ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները բողոքի լայնածավալ ակցիաներ իրականացրել էին 2014 թվականին, երբ թիմը գլխավորում էր Դեյվիդ Մոյեսը: 

Նախորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ, 5-րդ տուր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ’
Հաջորդ հոդվածը‘RAC 1. «Բարսելոնա»-ի հարձակվողը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»’