‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակը՝ ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային հավաքին’

2127

‘

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք մեկնել են ԱՄՆ՝ նախապատրաստվելու 2017/18 մրցաշրջանի մեկնարկին:

Ժոզե Մոուրինյոն հայտացուցակում ընդգրկել է 27 ֆուտբոլիստի, որոնց շարքում բացակայում է Ռոմելու Լուկակուի անունը, քանի որ նրա տեղափոխությունը անգլիական գրանդ դեռևս պաշտոնապես չի կայացել: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը՝ ամերիկյան մինչմրցաշրջանային հավաքին.

Դարպասապահներ՝ Դե Խեա, Ռոմերո, Ժոել Պերեյրա

Պաշտպաննր՝ Բլինդ, Բայի, Դարմիան, Ֆոսու-Մենսահ, Ջոնս, Լինդելյոֆ, Միտչել, Ռոխո, Շոու, Տուանզեբե, Սմոլինգ, Վալենսիա

Կիսապաշտպաններ՝ Պոգբա, Ֆելաինի, Էրերա, Քերիկ, Լինգարդ, Մատա, Մխիթարյան, ՄաքԹոմինի, Յանգ, Անդրեաս Պերեյրա

Հարձակվողներ՝ Մարսիալ, Ռեշֆորդ

ԱՄՆ-ում մանկունիանցիները կխաղան հետևյալ թիմերի դեմ.

«Լոս Անջելես Գելեքսի», 15.07.2017
«Ռեալ Սոլթ Լեյք», 17.07.2017
«Մանչեսթեր Սիթի», 20.07.2017
«Ռեալ Մադրիդ», 23.07.2017
«Բարսելոնա», 26.07.2017

‘

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ Գրանի Պրի. Արոնյանը մրցաշարում 3-րդ ոչ-ոքին է խաղում’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բիչախչյանը ռեկորդ է սահմանել ‘