‘
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունում է Մադրիդի «Ռեալին»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Բուքմեյքերական ընկերությունները մի փոքր նախապատվություն են տալիս «արքայական» ակումբին, բայց ինչպես առաջին խաղում, որն ավարտվեց 1:1, այնպես էլ այսօր գրեթե անհնար է կռահել այս դարակազմիկ դիմակայության ելքը:
William Hill-ի կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատվում է 3,10, ոչ-ոքին՝ 3,25, «Ռեալի» հաղթանակը՝ 2.3 գործակցով:
‘