‘
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները բավական դժգոհ են մնացել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղից հետո, չնայած իրենց սիրելի թիմը 4:0 հաշվով առավելության է հասել գերմանական «Բորուսիայի» նկատմամբ: Պարզվում է, որ խաղի ժամանակ բոլոր տրիբունաներում սխտորի սուր հոտ է զգացվել:
Ֆուտբոլային ակումբն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ մարզադաշտի աշխատակիցները միջատների դեմ պայքարելու համար խոտածածկը լվացել են սխտորաջրով, որն ավելի արդյունավետ է, քան մնացած թունաքիմիկատները: Իսկ ահա գերմանական կողմն այդ կապակցությամբ ոչ մի բողոք չի ներկայացրել դաշտի տերերին:
‘