Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց համագործակցությունը ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Ռիյադ Մահրեզը 2018-ին է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» «Լեսթեր Սիթիից»։ Այս ընթացքում նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 189 հանդիպման, խփել 63 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում։