‘«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Իսկոյին’

601

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որը հայտարարել է 2020թ․ ամռանը մանչեսթերյան թիմից հեռանալու մասին։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դիտարկում է Մադրիդի «Ռեալի» 27-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոյի տարբերակը, հաղորդում է Marca-ն։ Արքայական ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, սակայն Իսկոն հեռանալու մտադրություն չունի։

Ավարտված մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել վեց գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվական։

Նախորդ հոդվածը‘Ստամբուլի նորընտիր քաղաքապետը ստանձնել է պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Թունիսում ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը’