«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

604

Անգլիայի առաջնության 12-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվեց «Արսենալին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի միակ գոլը 11-մետրանոցից խփեց անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

«Մանչեսթեր Սիթին» (23 խաղ) 51 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Արսենալը»  (22 խաղ) նույնքան միավորով նահանջեց երկրորդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուրից տեղափոխված հանդիպում

«Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 42, 11մ — Կեւին Դե Բրույնե, 24, Ջեք Գրիլիշ, 72, Էրլինգ Հոլանդ, 82

Նախորդ հոդվածըԻնչո՞ւ է բոլորին ձեռնտու անցյալի խեղաթյուրումը. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըՉԼ ․ «Չելսին» պարտվեց «Բորուսիային», «Բենֆիկան» ուժեղ էր «Բրյուգեից» (տեսանյութ)