‘«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին»’

576

Անգլիական Պրեմիեր լիգայում կայացավ 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունել էր Լոնդոնի «Չելսիին»:

Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր նաեւ այն պատճառով, որ վերջին ժամանակներս բավական ակտիվ խոսակցություններ են գնում «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի պաշտոնանկության մասին: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկության մասին ընդհանրապես նրա նշանակման առաջին իսկ օրից են խոսում: Երկու թիմն էլ վերջին խաղերում բավական անհաջող էին հանդես եկել, եւ այս խաղը պետք է ցույց տար, թե նրանցից ով է այս պահին ավելի անհաջողակը:

Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումն անցավ լարված եւ անզիջում պայքարում: Լոնդոնցիները ավելի մոտ էին հաջողությանը, սակայն 52-րդ րոպեին նրանք 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, «Սիթիի» դարպասապահ Ջո Հարթն էր կանոնները խախտել: Սակայն Ֆրենկ Լեմպարդի հարվածից հետո Ջո Հարթը հիանալի ցատկով ետ մղեց գնդակը:

Ֆուտբոլի չգրված օրենքների համաձայն, 11 րոպե անց Յայա Տուրեն գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: 85-րդ րոպեին «Սիթիի» հարձակվող Կարլոս Տեւեսը ոչ պակաս գեղեցիկ հարվածով երկրորդ գնդակը խփեց եւ Ռոբերտո Մանչինիի սաները հաղթեցին 2:0 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 56 միավոր, սակայ 12 միավորով զիջում է առաջատարին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Անգլիայի առաջնություն. 27-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի»՝ 2:0

Յայա Տուրե, 63, Կարլոս Տեւես, 85

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 25-ին սպասվող իրադարձությունները’